Privacy Policy

Հավելված 1
Հաստատված է ԻԼՏԿ հիմնադրամի տնօրենի
30.01.2020թ․-ի թիվ _____ հրամանով

Բարի գալուստ «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի թօօյն կայքէջ՝ www.tooyn.am։

Մինչ Կայքում ներկայացված Ընկերության կողմից առաջարկվող ծառայություններից օգտվելը խնդրում ենք պատշաճ կերպով ծանոթանալ Կայքից և Ընկերության կողմից առաջարկվող ծառայություններից օգտվելու վերաբերյալ սույն պայմաններին (այսուհետ՝ Պայմաններ)։

Մեր կողմից առաջարկվող ծառայությունները
Մենք հնարավորություն ենք տալիս փոխարինել ցանկացած կայքէջի արդեն իսկ առկա հղումը ձեզ համար ցանկալի կարճ հղմամբ` մուտքագրելով առկա հղումը և հղման ձեր նախընտրած տարբերակը։ Կարճ հղումը դուք կարող եք ստեղծել առանց Կայքում անձնական հաշիվ ստեղծելու։

Կայքում անձնական հաշիվ ստեղծելու դեպքում դուք հնարավորություն կունենաք հղման արդյունքը դարձնել մասնավոր, պահպանել ձեր կողմից նախկինում ստեղծված կարճ հղումները, ստանալ կարճ հղմանը համապատասխանող QR կոդ, ինչպես նաև հետևել կարճ հղման վիճակագրությանը։

Ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող անձինք
Կայքում առաջարկվող Ծառայություններից կարող է օգտվել ցանկացած անձ (այսուհետ նաև՝ Օգտատեր)։

Դուք կարող եք ստեղծել ձեզ համար ցանկալի կարճ հղումը առանց Կայքում անձնական հաշիվ ստեղծելու։ Կայքում առաջարկվող Ծառայություններից ամբողջ ծավալով օգտվելու հնարավորություն ունենալու համար անհրաժեշտ կլինի ստեղծել ձեր անձնական հաշիվը։

Անձնական հաշիվ ստեղծելու համար անհրաժեշտ է մուտքագրել ձեր՝ որպես Կայքի օգտատիրոջ անվանումը, ձեր էլեկտրոնային փոստի հասցեն, ինչպես նաև գաղտնաբառը, որն անհրաժեշտ կլինի մուտքագրել ձեր անձնական հաշիվ մուտք գործելու համար։ Նշված տեղեկատվությունը մուտքագրելուց հետո ձեր տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին կստանաք հաղորդագրություն, որում նշված հղմամբ կկարողանաք ակտիվացնել ձեր անձնական հաշիվը։

Հաշիվն ակտիվացնելուց հետո դուք իրավունք ունեք փոփոխել անձնական հաշիվը ստեղծելիս ձեր կողմից տրամադրված տվյալները:

Մենք ձգտում ենք Ծառայությունները հասանելի դարձնել բոլորի համար։ Այնուամենայնիվ, դուք իրավունք չեք ունենա ստեղծել անձնական հաշիվ և օգտվել Կայքում առաջարկվող Ծառայություններից, եթե․
• ձեր գտնվելու վայրի օրենսդրությամբ սահմանափակված են Կայքում առաջարկվող Ծառայությունները ստանալու կամ դրանցից օգտվելու հնարավորությունը կամ կասեցվել է Կայքի հասանելիությունը․
• նախկինում մեր կողմից արգելափակվել է ձեր անձնական հաշիվը սույն Պայմանները և/կամ կիրառելի օրենսդրության պահանջները խախտելու պատճառով։

Ծառայություններից օգտվելու սահմանափակումները
Կայքը տալիս է տեղեկատվությունը առավել կարճ և/կամ ձեզ համար ցանկալի հղմամբ տարածելու հնարավորություն։ Մինչ համապատասխան կարճ հղումը գեներացնելը Ընկերությունը պարտավորություն չի կրում ստուգել այն տեղեկատվությունը, որը պետք է տարածվի գեներացված կարճ հղման միջոցով։ Այնուամենայնիվ, սույնով Օգտատերը պարտավորվում է.
• Կայքը չօգտագործել այնպիսի տեղեկատվություն տարածելու նպատակով, որն ուղղված է այլ անձանց իրավունքների (այդ թվում՝ մտավոր սեփականության իրավունքի), օրինական շահերի սահմանափակմանը կամ ոտնահարմանը, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելուն, բռնություն կամ պատերազմ քարոզելուն․
• չբեռնել վիրուսներ կամ վնասակար կոդեր կամ կատարել որևէ այլ գործողություն, որը կարող է արգելափակել, ծանրաբեռել կամ խաթարել Կայքի պատշաճ աշխատանքը կամ տեսքը և/կամ Ծառայությունների պատշաճ մատուցումը:

Նշված դեպքերում մենք իրավունք կունենանք վերացնել հղումը և/կամ դադարեցնել, կասեցնել և/կամ արգելափակել Օգտատիրոջ անձնական հաշիվը և/կամ նրա հասանելիությունը Կայքին, որի վերաբերյալ ձեր կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին ձեզ կուղարկվի հաղորդագրություն, որում նշված կլինի մեր կողմից համապատասխան միջոցները ձեռնարկելու պատճառը, հիմքերն ու հիմնավորումները։

Վերը նշված գործողություններից որևէ մեկը կատարելու դեպքում Օգտատերը պարտավոր է, Ընկերության պահանջի հիման վրա, փոխհատուցել Ընկերությանը պատճառված իրական վնասը և բաց թողնված օգուտն ամբողջությամբ։

Օգտատիրոջ կողմից տրվող թույլտվություններ
Սույնով Օգտատերը տալիս է իր համաձայնությունն առ այն, որ Ընկերությանը (նրա համապատասխան աշխատողներին) հասանելի լինեն Օգտատիրոջ կողմից մուտքագրվող և կարճ հղմամբ տարածվող տեղեկատվությանը՝ անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով։

Ընկերությունն իրավունք չունի նշված տեղեկատվությունը որևէ եղանակով օգտագործել այլ նպատակով, բացառությամբ այն դեպքերի, եթե նման օգտագործումն արգելված չէ կամ թույլատրվում է Օգտատիրոջ կողմից։

Ընկերությանը տրամադրվող անձնական տվյալների մշակման կապակցությամբ տրամադրվող թույլտվությունների և համաձայնությունների շրջանակը սահմանվում է Տեղեկատվության գաղտնիության դրույթներում։

Մտավոր սեփականություն
Կողմերը հաստատում են, որ սույն Պայմանների շրջանակներում որևէ տեղեկատվության փոխանցում, հնարավորության տրամադրում կամ այլ գործողություն չի ենթադրում մեկ Կողմի կողմից մյուսին մտավոր սեփականության օբյեկտի օգտագործման թույլտվության տրամադրում։

Օգտատիրոջն արգելվում է օգտագործել Ընկերության անվանումները, ապրանքանիշերը, սպասարկման նշանները կամ ցանկացած այլ մտավոր սեփականություն հանդիսացող օբյեկտները։

Օգտատերը երաշխավորում է, որ ինքն իրավունք ունի օգտագործել, փոխանցել, տարածել և/կամ այլ կերպ մշակել մուտքագրվող հղմամբ հասանելի տեղեկատվությունը։ Ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջ գործողությունների արդյունքում երրորդ անձանց մտավոր սեփականության իրավունքի խախտման և վերջիններիս պատճառված վնասի համար։

Անձնական տվյալների գաղտնիություն
Ձեր կողմից տրամադրված անձնական տվյալների պաշտպանությունը շատ կարևոր է մեզ համար։ Ուստի, տրամադրված տեղեկատվությունը հավաքագրելիս և մշակելիս մենք առաջնորդվում ենք գործող ՀՀ օրենսդրության պահանջներին և միջազգային լավագույն պրակտիկային խիստ համապատասխան։

Կայքում անձնական հաշիվ ստեղծելիս անհրաժեշտ կլինի Ընկերությանը տրամադրել ձեր՝ որպես օգտատիրոջ անունը, էլեկտրոնային փոստի հասցեն։ Ձեր կողմից տրամադրված տեղեկատվությունը մշակվում է բացառապես Կայքում առաջարկվող Ծառայությունների պատշաճ մատուցման նպատակով։

Ձեր անձնական տվյալներն Ընկերությանը տրամադրելով՝ դուք տալիս եք Ձեր անվերապահ համաձայնությունը հավաքագրել, օգտագործել, պահպանել, հեռացնել, արգելափակել կամ այլ կերպ մշակել այդ անձնական տվյալները՝ ելնելով վերը նշված նպատակներից։

Ընկերության կողմից տրամադրված անձնական տվյալների երրորդ անձանց բացահայտում չի համարվում Ընկերության ՏՏ, խորհրդատվական ծառայություններ մատուցող, աուդիտն իրականացնող անձանց տրամադրելն, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան պետական և/կամ տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրելը։

Պատասխանատվություն
Սույն Պայմանների խախտման համար Կողմերը պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

Կողմերն ընդունում և հաստատում են, որ Ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջ կողմից Կայքի միջոցով կարճ հղում ստեղծելու և այն օգտագործելու արդյունքում երրորդ անձանց պատճառված վնասների համար և բոլոր պահանջները ենթակա են ներկայացման բացառապես Օգտատիրոջը, բացառությամբ այն դեպքերի, երբ երրորդ անձանց վնասը պատճառվել է Ընկերության կողմից իր պարտավորությունները դիտավորությամբ կամ կոպիտ անզգուշությամբ խախտելու պատճառով։

Այլ պայմաններ
Ընկերությունն իրավունք ունի Օգտատիրոջ կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին և/կամ հեռախոսահամարին ուղարկել տեղեկատվական հաղորդագրություններ։

Ընկերությունն իրավունք ունի դադարեցնել կամ կասեցնել Կայքի աշխատանքը՝ տեխնիկական անսարքությունների վերացման, պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացման, ինչպես նաև անվտանգության երաշխավորման նպատակներով։ Տվյալ դեպքում, Ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում Կայքի աշխատանքի դադարեցման արդյունքում Օգտատերերին և/կամ երրորդ անձանց պատճառված անհարմարությունների կամ վնասի համար։

Ընկերությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ միակողմանի փոփոխել սույն Պայմաններում ամրագրված դրույթները՝ փոփոխված Պայմանները հրապարակելով Կայքում։ Ընկերությունը համարում է, որ Օգտատերը պատշաճ կերպով ծանոթացել է սույն Պայմաններին և դրա հետագա փոփոխություններին և տվել է իր համաձայնությունը դրանց վերաբերյալ, եթե Օգտատերը օգտվում կամ շարունակում է օգտվել Կայքից և Կայքում առաջարկվող ծառայություններից։

Կիրառման ենթակա իրավունքը եւ վեճերի լուծման կարգը
Սույն Պայմանների հիման վրա և դրանից բխող Կողմերի միջև առաջացող հարաբերությունների նկատմամբ տարածվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը։

Կողմերի միջև ծագած վեճերը և տարաձայնությունները Կողմերը փորձում են լուծել բանակցությունների միջոցով։ Այս նպատակով Օգտատերն իր դժգոհությունները և/կամ պահանջները կարող է ներկայացնել Ընկերությանը՝ ուղարկելով էլեկտրոնային հաղորդագրություն info@istc.am էլեկտրոնային փոստի հասցեին և նշելով դժգոհության և/կամ պահանջի հիմքերն ու հիմնավորումները։

Ընկերությունը պարտավորվում է պատասխանել Օգտատիրոջ կողմից ստացված էլեկտրոնային հաղորդագրությանը 10 (տասն) աշխատանքային օրվա ընթացքում։ Եթե Կողմերին չի հաջողվում իրենց միջև առաջացած վեճը կարգավորել բանակցությունների միջոցով 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում, ապա այդ վեճը ենթակա կլինի քննության Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից։

Սույն Պայմանները հանդիսանում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 453-րդ հոդվածի իմաստով հրապարակային օֆերտա և Օգտատերը Կայքում գործողություններ իրականացնելով տալիս է իր անվերապահ համաձայնությունը վերը նշված բոլոր պայմանների վերաբերյալ։

Ընկերության տվյալները

Սույն Պայմաններում հիշատակվող «Կայք», «Ընկերություն», «մենք» բառերը և դրանց բոլոր հոլովաձևերը նշանակում են «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամ։

Անվանում «ԻԼՏԿ» հիմնադրամ

Հասցե ՀՀ, քաղաք Երևան, Արզումանյան փողոց 30, բնակարան 23

ՀՎՀՀ 01281219

Էլ․ փոստի հասցե info@istc.am